Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա փառատոնին մասնակցեցին բազմաթիվ այցելուներ

«Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա փառատոնին մասնակցեցին բազմաթիվ այցելուներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական և միջազգային արտադրող և  ներկրող ընկերությունները, ինչպես նաև Հայաստանում գործող դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչներ մասնակցեցին «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդեսին: 6-րդ անգամ անցկացվող իրադարձությունը Կարապի լճի հարակից տարածքում համախմբեց բազմաթիվ այցելուների:

«Երևանը միշտ հյուրընկալ է ամենատարբեր բազմազգ հանրույթների ու ազգությունների համար: Ավելի քան հաճելի է, որ պետությունները ներկայանում են իրենց առանձին տաղավարներով, իրենց ներկայացուցիչներով` այդ թվում դեսպանների մասնակցությամբ: Մեկ հարկի տակ գտվելու փաստը գեղեցիկ երևույթ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փառատոնի մեկնարկին նշեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` ողջունելով ներկաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:

«GMG Media Group» ընկերության տնօրեն, Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդեսի մասնակիցներին և ազդարարեց իրադարձության մեկնարկը:

ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն շնորհակալություն հայտնեց հիանալի փառատոնի համար:

«Շատ հաճելի է այստեղ գտնվելը: Հուսով ենք, որ դուք առիթ եք ունեցել այցելել մեր տաղավար և փորձել այն բրազիլական խմիչքները, որոնք իմ կինն է պատրաստել դեսպանատան աշխատակիցների հետ»,-նշեց դեսպանը:

Բրազիլիայի դեսպանատան տաղավարում Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն և իր տիկինը ներկայացրին բրազիլական ազգային Կապրինյա խմիչքը, կոշինյաներ, քաղցրավենիք: Դեսպանն ինքն էր պատրաստում Կապրինյա և մատուցում այն փառատոնի մասնակիցներին:

Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովն իր ողջույնի խոսքում շնորհավորեց Հայաստանին Անկախության օրվա առթիվ` մաղթելով բարգավաճում:

Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փառատոնի մասնակիցներին ողջունեց հայերենով:  «Ինձ համար մեծ հաճույք է այսօր ձեզ հետ լինել: Այս տարի Երևանում բացվեց Ճապոնիայի դեսպանությունը, որպեսզի ավելի ամրապնդվեն հայ-ճապոնական հարաբերությունները: Մշակույթի միջոցով ձևավորվող փոխըմբռնումը շատ կարևոր է, ապագայում ցանկանում եմ ավելի շատ մշակութային միջոցառումներ կազմակերպել»,-նշեց Էյջի Տագուչին:  

 «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդեսն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 20-22-ը: Ցուցահանդես-համաժողովն ունի մի քանի նպատակ`  ՀՀ-ում դիվանագիտական կառույցներին ծանոթացնել Հայաստանի ներդրումային ծրագրերին, ներկայացնել երկրի էթնիկ առանձնահատկությունը և այլն: Ցուցահանդես-համաժողովն հնարավորություն է ստեղծում ՀՀ և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար: Եռօրյա ցուցահանդես-համաժողովի շրջանակներում տեղական և արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում:

«Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին: Փառատոնի շրջանակներում  նաև իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր` աջակցություն ցուցաբերելով սիրիահայ անապահով ընտանիքներին. տրամադրվել է դրամական օգնություն, անվճար տաղավարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]