Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բրիտանական նախարարների կաբինետի մի մասը դեմ է արտահայտվում ԵՄ անդամակցության հանրաքվեին

Բրիտանական նախարարների կաբինետի մի մասը դեմ է արտահայտվում ԵՄ անդամակցության հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի որոշ անդամներ դեմ են հանդես գալիս վարչապետ Դեւիդ Կեմերոնի նախաձեռնությանը` որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ հետագա անդամակցության հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է The Sunday Telegraph թերթը:

«Կառավարության մի քանի անդամներ զգուշացնում են վարչապետին այն մասին, որ նա Պահպանողական կուսակցությանը լուրջ ու անուղղելի սխալ հասցրած կլինի, եթե շարունակի պահանջել հանրաքվեի վաղ անցկացումը` զրոյացնելով եվրասկեպտիկների խամբի ջանքերն ի աջակցություն Միացյալ Թագավորությունը ԵՄ կազմից դուրս գալու»,- նշում է պարբերականը:

Եվրասկեպտիկները պահպանողականների կազմում մտահոգված են, որ հաջորդ տարի հանրաքվեի անցկացումը ժամանակ չի թողնի Բրյուսելի հետ ԵՄ հիմնադիր փաստաթղթիի կարեւոր փոփոխությունները քննարկելու համար. այդ փոփոխությունները Մեծ Բրիտանիայի գլխավոր պահանջն են:

«Եթե հանրաքվեն նշանակվի 2016թ-ի հունիս-հուլիսին, դա բացարձակապես անընդունելի է: Մենք ժամանակ չենք ունենա Եվրոպայի հետ Մեծ Բրիտանիայի հարցում խիստ կարեւոր բարեփոխումներ անցկացնել: Մեզ համար շանս է առաջացել խիստ կարեւոր մի բան անելու, սակայն Կեմերոնը, ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը եւ արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը չեն ցանկանում նման փոփոխություններ: Նրանք ուղղակի ցանկանում են հեռացնել քվեարկությունը նախատեսված ուղուց եւ մնալ Եվրոպայի կազմում»,- ասել է բրիտանական կառավարության աղբյուրը:

Բրյուսելի հետ հարաբերությունների շուրջ հանրաքվեն, ինչպես խոստացել է Կեմերոնը, պետք է անցկացվի մինչեւ 2017թ-ի ավարտը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]