1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հունաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հունաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում սեպտեմբերի 20-ին, տեղական ժամանակով 07:00-ին մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ընտրության իրավունք ունի երկրի մոտ 9.837 մլն քաղաքացի: Նրանց առաջարկվում է 4-ամյա ժամկետով ընտրել միապալատ խորհրդարանի 300 անդամներին: Ընտրություններին մասնակցում են 14 կուսակցություններ եւ հինգ դաշինք:

Ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրակարգով` կուսակցական ցուցակներով, քանի որ նախորդ խորհրդարանական ընտրություններից չի անցել 18 ամիս: Հետեւաբար, ընտրողները ընտրելու են այն կուսակցությունը, որին նրանք կցանկանան աջակցել, եւ չեն նշելու կուսակցական թեկնածուների անունների դիմաց: Հակառակ դեպքում ընտրաթերթիկը կհամարվի անվավեր:

Հիմնական պայքարը կծավալվի 41-ամյա նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ղեկավարած Ծայրահեղական ձախ ուժերի կոալիցիայի եւ «Նոր ժողովրդավարություն» աջ-կենտրոնամետ կուսակցության միջեւ. վերջինը ղեկավարում է 61-ամյա Վանգելիս Մեյմարակիսը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]