Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երիտասարդ ակտիվիստներն ազդարարեցին «1 բացիկ=1 բնակարան 3» ծրագրի մեկնարկի մասին

Երիտասարդ ակտիվիստներն ազդարարեցին «1 բացիկ=1 բնակարան 3» ծրագրի մեկնարկի 
մասին

ԳՅՈՒՄՐԻ, 19  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի թեմի Սբ Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ը մեծ խանդավառությամբ շարունակում է իր առաքելությունը: Սեպտեմբերի 19-ին երիտասարդ ակտիվիստներն ազդարարեցին  «1 բացիկ=1 բնակարան 3» ծրագրի մեկնարկի մասին: Այս անգամ ևս տպագրվելու են որոշակի քանակությամբ բացիկներ« որոնց վաճառքից ստացված հասույթով ձեռք է բերվելու բնակարան մեկ անօթևան ընտանիքի համար: Ինչպես անցած երկու ծրագրերի ժամանակ, այս անգամ ևս 1 բացիկի արժեքն ընդամենը 400 դրամ է, փոխվել է միայն բացիկի ձևավորումն, ինչն, ինչպես նշեց ջոկատի մամուլի պատասխանատու Գայանե Ավետիսյանը,  կնպաստի վաճառքին: Այս անգամ ևս բացիկի վաճառքը կիրականացվի ինչպես Գյումրու տարբեր փողոցներում ու թաղամասերում, այնպես էլ հանրապետության տարբեր քաղաքներում. երիտասարդները կդիմեն ինչպես տարբեր կառույցների, այնպես էլ սովորական քաղաքացիներին՝ հավատով, որ կգտնվեն շատերը, ովքեր, գնելով թեկուզ 1 բացիկ, կօգնեն, որ գյումրեցի ևս մեկ ընտանիք ժամանակավոր կացարանից տեղափոխվի բնակարան:2013 և 2014 թվականների սեպտեմբեր-դեկտեմբերին Շիրակի թեմի Սբ Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատն» իրականացրեց «1 բացիկ=1 բնակարան 1» և «1 բացիկ=1 բնակարան 2» ծրագրերը: Դրանց նպատակը 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքները բնակարանով ապահովելն էր: Ծրագրի շրջանակներում տպագրվեցին որոշակի քանակությամբ բացիկներ` յուրաքանչյուրը 400 դրամ արժեքով: Վաճառքից ստացված հասույթով ջոկատը 2 տարում գնեց 2 բնակարան՝ Ալեքսանյանների և Պողոսյանների անօթևան ընտանիքների համար: Ակցիաների իրականացման գործում Գյումրու կողքին կանգնեցին սրտացավ մարդիկ Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև սփյուռքից:  Ի տարբերություն «1 բացիկ=1 բնակարան 1» ծրագրի, այս անգամ բոլորը նախապես են վստահ՝ մինչև տարավերջ ևս մեկ ընտանքի կունենա սեփական տանիքը: Երբ երիտասարդ կամավորները նոր էին նախաձեռնել այս գաղափարը, քչերի մոտ կար այն վստահությունը, որ այն հաջողություն կունենա. այն բանին, որ՝ 400 դրամով կհավաքվի անհրաժեշտ գումար բնակարան գնելու համար, շատերը չէին հավատում, սակայն, երիտասարդներին ոչ միայն հաջողվեց գնել 1 բնակարան, այլ նաև շարունակելով ծրագիրը՝ հաջորդ տարի ևս 1 երիտասարդ ընտանիքի հնարավորթյուն տրվեց տնակից տեղափոխվել բնակարան: «Անցած երկու ծրագրերից հետո կար այն հարցը՝ անելո՞ւ ենք ծրագիրը, ու միշտ կար մտավախություն, որ, հավանաբար, չանենք, քանի որ վստահ չէինք, որ երրորդ անգամ էլ հաջողություն կունենանք, սակայն, ամռանը պատահաբար հեռախոսազանգ ենք ստանում ֆրանսիայից՝ Ժակ Մաթոսյան անունով քաղաքացուց, ով Ֆրանսիայում թերթերից մեկում կարդալով հոդված՝ այս նախաձեռնության մասին, հետաքրքրվել էր այս ծրագրով: Գալով Հայաստան՝ վերջինս հանդիպեց մեզ հետ: Այդ մարդու ոգևորությունն այնքան մեծ էր, որ, նրա մոտից դուրս գալով, բոլորս արդեն վստահ էինք, որ երրորդ ընտանիքը ևս բնակարան կստանա: Ժակ Մաթոսյանը հանդիպման ընթացքում նաև խոստացավ օգնել բացիկների տպագրության հարցում, և նրա ֆինանսական աջակցության շնորհիվ մենք այսօր արդեն ունենք բացիկներ»,- նշեց ջոկատի անդամ Սոնա Խաչատրյանը՝ հավելելով, որ այս ծրագիրը գլոբալ խնդրի «մեկ կաթիլ» լուծումն է սեփական ուժերով ու նախաձեռնությամբ: Ինչպես նախորդ ծրագրերն, այս մեկը ևս երիտասարդներին իրականացնում են Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ ու խորհուրդներով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]