Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել մարզի բնակչությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում  ասված է. «Հարգելի հայրենակիցներ, հայ ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին համազգային պայքարի շնորհիվ վերագտավ ու վերանվաճեց Անկախ պետականությունը` մեր հայրենիքի ու ազգի գոյապահպանության գլխավոր առհավատչյան: Տասնյակ հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով ամրագրված հաղթանակը դեռ երկար-երկար կփառավորի ոչ միայն մեր գոյապայքարի եւ արժանապատիվ կյանքի ուղին, այլ նաեւ` հայոց անպարտ, խաղաղ ու ստեղծագործ գալիքները: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ մարզի բնակչությանը, ցանկանում երկար տարիների խաղաղ ու երջանիկ կյանք, անսպառ հաջողություններ, բարեկեցիկ ու ապահով հայրենիք»:Գեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումները կմենկնարկեն սեպտեմբերի 21-ի առավոտվանից` մարզկենտրոնում եւ քաղաքային ու գյուղական մյուս համայնքներում, մարզում տեղակայված զորամասերում, հանրակրթական հաստատություններում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]