1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քիմ Քարդաշյանը հայաստանյան այցի ժամանակ է քրոջը հայտնել իր հղիության մասին

Քիմ Քարդաշյանը հայաստանյան այցի ժամանակ է քրոջը հայտնել իր հղիության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն երկրորդ իր հղիության մասին լուրը քրոջը` Քլոեին, հայտնել է Հայաստան կատարած այցի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Keeping Up With the Kardashians ռեալիթի-շոուի նոր տեսաանոնսում ներկայացվում է, թե ինչպես է Քիմը պատմել, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ:

Խոսելով քրոջ հետ` Քիմը նշում է, որ հղիության մասին պատմել է միայն իր առաջնեկին` Նորթին, բայց չգիտի` հասկացե՞լ է նա, թե` ոչ:

«Սա հրաշք է, որ պատահել է, և ես ինձ օրհնված եմ համարում»,- ասել է Քիմ Քարդաշյանը: Քլոեն էլ ընդգծել է, որ շատ ուրախ է քրոջ համար:

Keeping Up With the Kardashians-ի 10-րդ սեզոնը կներկայացնի Քարդաշյանների ընտանիքի այցը Հայաստան: Քիմ և Քլոե Քարդաշյանների, Քանյե Ուեսթի և փոքրիկ Նորթի հայաստանյան այցի դրվագները հեռուստաշոուի եթերում կլինեն սեպտեմբերի 20-ից: Հաղորդվում է, որ ռեալիթի-շոուն Քարդաշյանների այցը Հայաստան կներկայացնի 4 մասով:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել էին մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում:  Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության արժանացավ նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադարձան Հայոց ցեղասպանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]