Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ծովասար համայնքում կառուցվել է խմելու ջրատարի նոր արտաքին ցանց

Ծովասար համայնքում  կառուցվել է խմելու ջրատարի նոր արտաքին ցանց

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում ավարտվեցին ջրահավաք երկու ավազանի կառուցման եւ խմելու ջրի նոր արտաքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնք սկսվել էին նախորդ տարվա վերջերից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, ծրագրի ընդհանուր արժողությունը կազմեց 49 միլիոն դրամ, որը ներդրվեց համայնքի բյուջեից:Կատարված ներդրումների արդյունքում կառուցվել է երկու ջրահավաք ավազան եւ 3100 մետր երկարությամբ ձգվող ջրագիծ, որի խողովակի տրամագիծը 320 միլիմետր է: Աշխատանքներն իրականացրել է «Ալմասկա» ՍՊԸ-ն:

«Ջուրը բերվում է «Ալխաշան» կոչվող  տարածքի աղբյուրներից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 12 լիտր վայրկյան: Այն միացվել է օրվա կարգավորիչ ջրամբար մտնող խողովակաշարին, որի տրամագիծը փոքր է` 225 միլիմետր: Առայժմ ստիպված ենք օրվա կարգավորիչ ջրամբար մտցնել 4-5 լիտր վայրկյան ջուր, մինչեւ եկող տարվա ընթացքում նոր միջոցներ գտնենք` եւս 2500 մետր երկարության եւ 320 միլիմետր տրամագծով ջրատարի արտաքին ցանց կառուցելու համար»,-նշեց համայնքի ղեկավարը: Ծովասար համայնքն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, սակայն այս ջրագծի կառուցումը եւ արտաքին ցանցի հզորացումը մեկ  կարեւոր խնդիր է լուծում. եթե նախկինում ձմռան ամիսներին բնակիչներին խմելու ջուր էր տրվում խորքային հորից, ապա այսօր արդեն հնարավոր կլինի խմելու ջուրը մղել ինքնահոս եղանակով, առանց ընդհատումների:

«Ծովասարն աճող գյուղ է, առաջանում են նոր տներ ու թաղամասեր, որոնց ջրամատակարարման ապահովումը համարում ենք  մեր ամենաառաջնահերթ խնդիրներից: Այդ պատճառով էլ մտահոգ ենք ջրային լրացուցիչ պաշարների ստեղծմամբ»,-ասաց Արտաշես Մխիթարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]