Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը դեռ հարցականի տակ է

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը դեռ հարցականի տակ է

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում իններորդ դարի պատմաճարտարապետական հրաշալիք համարվող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն այս տարի դեռ չեն շարունակվել, ինչի հետևանքով այդպես էլ անավարտ են մնացել գմբեթի տեղադրումը եւ որոշակի ներքին հարդարման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը, եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրատվությամբ եւ «Աֆինա Պալլադա» ընկերության հովանավորությամբ սկսվել են 2011 թվականից:

Առաջին երկու-երեք տարիներին վերականգնման գործերն ընթանում էին անխափան, բայց վերջին մեկուկես տարում դրանք ընդհատված են ինչ-ինչ պատճառներով` այն դեպքում, երբ վերականգնման աշխատանքների հիմնական մասն արված է:

«Մնացել է տեղադրել եկեղեցու գմբեթը, կատարել որոշակի ներքին հարդարման աշխատանքներ եւ տարածքի բարեկարգում:Անցած տարվա վերջին Նորատուս եկան Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Աֆինա Պալլադա» կազմակերպության տնօրենը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ գարնանը կշարունակվեն վերականգնման աշխատանքները, սակայն այդպես էլ ֆինանսական միջոցներ չգտնվեցին, եկեղեցու վերականգնումը մնաց անավարտ: Չենք բացառում, որ գործերին հիմնականում խանգարել է ռուբլու արժեզրկումը: Ամեն դեպքում մենք առայժմ անորոշության մեջ ենք, վերջերս գրավոր դիմել ենք Ամենայն Հայոց կաթողիկոսին` ակնկալելով վեհափառի  պատասխան-աջակցությունը»,-նշեց գյուղապետի տեղակալը:

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է իններորդ դարի վերջերին, Սյունյաց Սահակ Իշխանի հովանավորությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]