Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ռեինկարնացիա»-ի, «Բումբոքս»-ի և «Ումատուրման»-ի համերգը Երևանում չեղարկվել է

«Ռեինկարնացիա»-ի, «Բումբոքս»-ի և «Ումատուրման»-ի համերգը Երևանում չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 19-ին նախատեսված բացօթյա համերգը՝ «Ռեինկարնացիա» (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) և «Ումատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ, չի կայանա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ One Production ընկերությունից, համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել:

«Տեղեկացնում ենք նաև, որ One Production ընկերությունը ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը կատարել է և կրում է պատասխանատվություն ձեռքբերված տոմսերի գումարի վերադարձի համար: Վաճառված տոսմերի գումարի վերադարձը կկատարվի այսօրվանից սկսած մեկ ամսվանից հետո, հստակ օրվա մասին կտեղեկացնենք նախապես: Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, քանի որ այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը և ձեզ հետագայում ներկայանար յուրօրինակ արտիստների համերգներով: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]