Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շիրակում հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակում կիրականացվի 17 ծրագիր

Շիրակում հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակում կիրականացվի 17 ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ,18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակներում կիրականացվի 17 ծրագիր: ՀՀ կառավարության 766/Ն  որոշմամբ` Շիրակի մարզին հրատապ խնդիրների լուծման համար հատկացված գումարների շրջանակներում նախատեսված շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում՝ մրցութային հայտերի ամփոփումից հետո: Ըստ գործող կարգի՝  շինարարական աշխատանքներն իրականացնելու ցանկություն հայտնած  շինարարական կազմակերպությունները սեպտեմբերի 17-ին ներկայացրել էին հայտերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գնումների համակարգող, մրցութային հանձնաժողովի քարտուղար Խաչատուր Խնձրցյանը, հրատապ խնդիրների լուծման վեցերորդ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին մասնակցելու համար հանձնաժողովը ստացել է 14 հայտ: «Այս պահին ամփոփվում են մրցութային հայտերը, իսկ արդյունքների ամփոփումից հետո, շինարարները կսկսեն աշխատանքները: Չի ներկայացվել միայն 1 չափաբաժնի հայտ, բայց կան ծրագրեր, որոնց իրականացման համար ներկայացվել է 4-5 հայտ, այս դեպքում, մրցութային կարգի համաձայն, կընտրվի ամենացածր գնային առաջարկը ներկայացրած մասնակիցը, եթե բավարարել է ներկայացված պահանջները: Ինչ վերաբերում է այդ  հայտ չներկայացրած ծրագրին՝ հանձնաժողովի կողմից մոտ օրերս կհայտարարվի նոր մրցույթ»,-նշեց  Խաչատուր Խնձրցյանը՝ հավելելով, որ հաղթող հայտարարված կազմակերպություններն անմիջապես կսկսեն աշխատաքները:

Մարզի հրատապ խնդիրների լուծման վերցերորդ պետական ծրագրին մասնակցության հայտ ներկայացրել են հիմնականում մարզի շինարարական կազմակերպությունները, բայց տարբեր քաղաքներից: Աշխատանքների իրականացման պայմանագրային վերջնաժամկետ կսահմանվի մինչև տարեվերջ, բայցևայնպես, կհանձնարարվի շինարարներին աշխատանքներն ավելի շուտ ավարտել: «Մրցակցության արդյունքում կտնտեսվեն գումարներ, որոնք կուղղվեն այլ ծրագրերի իրականացմանը: Գումարի շրջանակներում մարզում իրականացվելու է շինարարական բնույթի 17 ծրագիր, որոնցից 10-ը ճանապարհաշինություն է, և 7-ը  տարբեր ծրագրեր՝ 2-ը դպրոցների ջեռուցման և վերանորոգման խնդիրներ են»-ավելացրեց պատասխանատուն:

Ծրագրի շրջանակներում կիրականացվե ն Գյումրու թիվ 7 դպրոցի ջեռուցման համակարգի և պատուհանների փոփոխման աշխատանքեր: Նմանատիպ ծրագիր կիրականացվի նաև Մայիսյան գյուղում: Ծրագիր ընդգրկվել են նաև Արևշատի մշակույթի տան նորոգման, Աշոցքի և Ամասիայի համայնքային կենտրոնների տանիքների, Ջաջուռի բժշկական ամբուլատորիայի վերանորոգման, ինչպես նաև Ջրաձոր համայնքում ոռոգման ցանցի նորոգման աշխատանքները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]