Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

New Horizons կայանը լուսանկարել Է Պլուտոնի մայրամուտը

New Horizons կայանը լուսանկարել Է Պլուտոնի  մայրամուտը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականներն ստացել են Պլուտոնի վրա մայրամուտի բացառիկ հստակ լուսանկարը New Horizons ավտոմատ կայանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարն արվել Է հուլիսի 14-ին այն բանից 15 րոպե անց, երբ կայանն անցել Է մոլորակի հետ առավել մերձեցման կետը: Դրանից հետո խցիկը շրջվել Է հետ եւ լուսանկարել Պլուտոնի մակերեւույթի՝ Արեգակի կողմից լուսավորված հատվածը՝ 1250 կիլոմետր երկարությամբ: Լուսանկարում երեւում են նաեւ լիցքաթափվող մթնոլորտի հետքերը:    

«Այս նկարը հնարավորություն Է ընձեռում քեզ զգալու դիտորդ, որը գտնվում Է Պլուտոնի մակերեւույթի վերեւում,- նշել Է մոլորակագետների խմբի ղեկավարներից մեկը՝ Ալան Սթեռնը:- Պատկերի վերլուծությունը վիթխարի քանակությամբ գիտական տվյալներ Է տալիս մոլորակի եւ դրա մթնոլորտի, լեռների, սառցադաշտերի եւ սարավանդների մասին»:

 

Լուսանկարը` NASA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]