1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Սարգսյանն այցելել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

Սերժ Սարգսյանն այցելել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի 
Երևանի 
մասնաճյուղ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին այցելել է միջպետական համաձայնության շրջանակում մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, ՄՊՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ համալսարանի մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին:

Համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող՝ 15-ը պետական պատվերի, 50-ը պայմանագրային հիմունքներով: Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ:

Հանրապետության Նախագահը համալսարանի դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, նրանց ծնողների և միջոցառմանը հրավիրված այլ անձանց հետ լսել է համալսարանի մասնաճյուղի գործունեության մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի ելույթները։ Նրանք իրենց ողջույնի խոսքում շնորհավորել են բուհի ուսանողությանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել հաջողություններ և կարևորել Հայաստանի կրթական համակարգում նոր կրթական հաստատության՝ Մոսկվայի պետական համալսարանի մուտքը:

Այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]