1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարվարդի համալսարանում կայացել Է Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը

 Հարվարդի համալսարանում կայացել Է Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ) կայացել Է Շնոբելյան մրցանակի (Ig Nobel Prize) հանձնման արարողությունը, որը շնորհվում Է արտասովոր գաղափարների եւ անհեթեթ գիտական նվաճումների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս մրցանակը, որը նաեւ կոչվում Է Հականոբելյան մրցանակ, հանձնվում Է «այն նվաճումների համար, որնք նախ ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետեւ՝ խորհրդածել»: Այն սահմանվել Է 1991 թվականին «Անհավանական հետազոտությունների տարեգրություններ» հանդեսի կողմից: 1999 թվականից մրցանակը հանձնվում Է 10 բնագավառներում՝ անվանակարգերի մի մասը համընկնում Է Նոբելյան մրցանակների հետ, մնացածները սահմանվում են ամեն տարի առանձին: Ըստ որում հաղթողները պարգեւներն ստանում են տարբեր տարիների նոբելյան դափնեկիրների ձեռքից:   

Այս տարի միանգամից երկու մրցանակ՝ ֆիզիոլոգիայի եւ միջատաբանության բնագավառում, ստացել Է Քոռնելի համալսարանից ամերիկացի գիտնական Մայքլ Սմիթը, որը պարզել Է, թե մեղուների խայթոցները մարդու մարմնի հատկապես որ մասում են պատճառում ամենաուժեղ ցավը: Իր հետազոտության համար Սմիթը մի քանի ամիս մեղուներին թողել Է իրեն խայթեն մարմնի 25 տարբեր մասերում: Ի վերջո գիտնականը հանգել Է այն եզրակացության, որ մարդու համար առավել ցավոտը քթի եւ սեռական օրգանների խայթոցներն են:    

Բժշկագիտության բնագավառում պարգեւը բաժին Է հասել երկու խումբ գիտնականների, որոնք կատարել են մի շարք գիտափորձեր՝ պարզելու, թե օրգանիզմի համար ինչ կենսաբանական հետեւանքների են հանգեցնում համբույրները: Ինչպես պարզվել Է, այդ հաճելի զբաղմունքը թույլ Է տալիս հասնել առնվազն մեկ դրական արդյունքի՝ մաշկի ալերգիայի վտանգի նվազեցման:    

Գրականության Շնոբելյան մրցանակը բաժին Է հասել նիդեռլանդացի լեզվաբան-հետազոտողներին, որոնք պարզել են, որ անգլերենի "huh?" (հայերեն «հը՞») հարցական մասնիկի նմանակը կա աշխարհում գոյություն ունեցող լեզուներից յուրաքանչյուրում:

Ատլանտայի նահանգից ամերիկացի գիտնականների խմբին պարգեւատրել են նրանց այն հայտնագործության համար, որն ապացուցում Է, որ Երկրի վրա գործնականում բոլոր կաթնասուններն, անկախ իրենց չափերից, միջին հաշվով  21 վայրկյան են ծախսում միզելու գործընթացի համար:      

Հատուկ մրցանակ են ստացել այն հետազոտության հեղինակները, որի արդյունքների համաձայն՝ բարձրաստիճան կառավարիչները եւ գործարարները, որոնք մանուկ հասակում բնական աղետներ են ապրել, ապագայում ավելի են հակված վտանգավոր որոշումներ կայացնելուն: Եվս մեկ հատուկ մրցանակ բաժին Է հասել Բանգկոկի ոստիկանական վարչությանը, որն իր ծառայողներին առաջարկել Է աշխատավարձերի Էական բարձրացում՝ իրենց կողմից կաշառք չվերցնելու խոստման փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]