Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կուբան իր դեսպանն ունի ԱՄՆ-ում

Կուբան իր դեսպանն ունի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում տեղի Է ունեցել արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավատարմագրերի ընդունման արարողություն, որոնց թվում եղել Է նաեւ Կուբայի ներկայացուցիչը: Խոսքը աշխատանքի բազմամյա փորձ ունեցող դիվանագետ Խոսե Ռամոն Կաբանյաս Ռոդրիգեսի մասին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մեպտեմբերի լույս 18-ի գիշերը Reuters-ը հաղորդել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է մեղմացնել սահմանափակումները Կուբայի հետ առեւտրական համագործակցության ոլորտում: Մասնավորապես, մոտ ժամանակներս կարող Է հայտարարվել, որ ԱՄՆ-ի ընկերություններին թույլատրվում Է դուստր ընկերություններ բացել Կուբայում:

Իսկ AP գործակալությունը հաղորդել Է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը երկու երկրների միջեւ կարող են վերականգնվել ուղիղ փոստային հաղորդակցությունը եւ առեւտրային կանոնավոր ավիաչվերթները:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին ԱՄՆ-ը եւ Կուբան վերականգնել են հարաբերություններն ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո:

 

 

Լուսանկարը` ЕРА/ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]