Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքում սկսվել է վայրի պտուղների բերքահավաքը

Գեղարքունիքում սկսվել է վայրի պտուղների բերքահավաքը

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքում սեպտեմբերի առաջին շաբաթվանից  սկսվել եւ ընթանում է վայրի պտուղների` տանձի, չիչխանի եւ մասուրի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը, վայրի տանձի բերքահավաքով հիմնականում զբաղված են Ճամբարակի տարածաշրջանի բնական անտառներին մոտիկ գտնվող գյուղերի, իսկ  չիչխանի բերքահավաքով` Սեւանա լիճը գոտեւորող արհեստական անտառներին մերձակա համայնքների բնակիչները: Իսկ ահա մասուրի բերքը հավաքվում է մարզի տարածքով մեկ, ինչպես բնակավայրերին մոտիկ, այնպես էլ լեռնոտ տարածքներում:

Հավաքված բերքն օգտագործվում է ինչպես սննդի կարիքները հոգալու, այնպես էլ վաճառելու նպատակով:

«Հարյուրավոր ընտանիքներ են ներգրավված վայրի պտուղների բերքահավաքի աշխատանքներում: Ավարտին է մոտենում վայրի տանձի եւ մասուրի բերքահավաքը, իսկ ահա չիչխանի բերքահավաքը նոր-նոր է թափ առնում, որը կշարունակվի մինչեւ ձյան տեղումները:Մասուրի եւ տանձի համեմատ, առավել առատ է նաեւ չիչխանի բերքը, որի ծավալները գնահատվում են հազարավոր տոննաներով, որը վաճառվում է նաեւ մայրաքաղաքի շուկաներում: Վայրի պտուղների բերքահավաքը շատ ընտանիքների համար եկամտի լրացուցիչ աղբյուր է»,-նշեց գործակալության պետը:

Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանի հավաստմամբ` Ճամբարակի տարածքի բնական անտառներից հավաքվել է մոտ հիսուն տոննա վայրի տանձ, որի մեկ կիլոգրամը վաճառվում է ութսուն դրամով: Մասուրի մեկ կիլոգրամը վաճառվում է 400-500 , չիչխանի մեկ կիլոգրամը` 300-400 դրամով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]