Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը Սպիտակ տան ղեկավար ընտրվելու դեպքում կհրաժարվի նախագահական աշխատավարձից

Թրամփը Սպիտակ տան ղեկավար ընտրվելու դեպքում կհրաժարվի նախագահական 
աշխատավարձից

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր Դոնալդ Թրամփը, որը ձգտում է Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվել ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններում, սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար ընտրվելու դեպքում ինքը կհրաժարվի նախագահական աշխատավարձից, որը տարեկան կազմում է 400 հազար դոլար:

«Առաջին բանը, որ ես կանեմ, եթե ինձ նախագահ ընտրեն, կհրաժարվեմ աշխատավարձից: Ինձ համար դա խնդիր չէ»,- ասել է Թրամփը Ռոչեսթեր քաղաքում (Նյու Հեմփշիրի նահանգ) ելույթ ունենալով իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:

Forbes հանդեսի տվյալների համաձայն՝ սեփական շինարարական կայսրության ղեկավար հանդիսացող միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 4,1 մլրդ դոլար: Թրամփն ինքը հայտարարել է, որ իր դրամագլուխը գերազանցում է 10 մլրդ դոլարը:

Ավելի վաղ միլիարդատերը նշել է, որ պատրաստ է իր նախընտրական արշավի վրա ծախսել 1 մլրդ դոլար:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ  Թրամփն ամրապնդել Է առաջատարի իր դիրքը հանրապետականներից նախագահական աթոռի հավակնորդների ցուցակում: Այդ մասին վկայում են New York Times-ի եւ CBS News-ի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Թրամփին աջակցում Է հարցված հանրապետականների 27 տոկոսը՝ մեկ ամիս առաջվա հարցման 24 տոկոսի դիմաց: 23 տոկոսով երկրորդ տեղն զբաղեցրել Է նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, որն իր ցուցանիշը օգոստոսի համեմատ բարելավել Է գրեթե 4 անգամ: Կտրուկ վատացել Է նախկին ֆավորիտ Ջեբ Բուշի դրությունը. նրա վարկանիշը 6 տոկոս Է՝ մեկ ամիս առաջվա 13 տոկոսի դիմաց: Նույնքան Է նաեւ սենատոր Մարկո Ռուբիոյին աջակցողների բաժինը, փոքր-ինչ հետ Է մնում սենատոր Թեդ Քրուզը, որն ունի 5 տոկոս: Մեկուկես տասնյակ այլ թեկնածուներից ոչ մեկը 4 տոկոսից ավելի չի հավաքում:

Թրամփը ոչ միայն ամրապնդվել Է վարկանիշի առաջին հորիզոնականում, այլեւ ավելի ու ավելի մեծ ճանաչում Է ստանում որպես հանրապետականներից նախագահական ընտրություններում կուսակցության պոտենցիալ միասնական թեկնածու: Այսպես, փրայմերիզում քվեարկելու պատրաստ հանրապետականների 39 տոկոսն այն կարծիքին Է, որ Թրամփը նախագահ ընտրվելու լավագույն հնարավորություններն ունի, եւ միայն 15 տոկոսն Է հայտարարում, որ ոչ մի դեպքում չի քվեարկի նրա օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]