Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում ցածր պահանջարկի պատճառով փակվում են գրախանութները

Վրաստանում ցածր պահանջարկի պատճառով փակվում են գրախանութները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ժամանակներս գրախանութների հաճախորդների թվաքանակն զգալիորեն կրճատվել Է, իսկ գրքերի գներն ավելացել են 10-15 տոկոսով. այս երկու գործոնների համադրությունը հանգեցնում Է մինչեւ վերջերս հաջողակ շատ գրախանութների փակման: Ինչպես նշել Է «Պառնաս» խանութի մենեջեր Գեորգի Լեկվինաձեն, գրքի պահանջարկի նվազման պատճառներից մեկն Էլ այն Է, որ շատ ընթերցողներ նախապատվությունը տալիս են Էլեկտրոնային գրքերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:  

«Էլեկտրոնային գրքերն ամբողջ աշխարհում մրցակցում են ավանդական գրքերի հետ, եւ այդ գործընթացը հասել Է Վրաստան: Առավել եւս ներկա իրավիճակում, երբ ազգային արժույթի արժեզրկման պատճառով գրախանութներն ստիպված են եղել բարձրացնել արտադրանքի գները: Օրինակ, մեզ մոտ գներն ավելացել են 10-15 տոկոսով»,-հայտարարել Է նա:

Արդյունքում՝ ընկերությունը հարկադրաբար փակել Է Թբիլիսիում գտնվողերկու խանութներից մեկը, ինչպես նաեւ հրաժարվել ցանցն ընդլայնելու մտադրությունից:

Նվազել Է նաեւ «Վակայի գրքերը» ընկերության վաճառքների ծավալը:   

«Երկրում ամեն ինչ դեպի վատն Է գնում: Ներկա իրադրության պատճառով նվազել Է բնակչության գնողունակությունը: Սպառողները նախընտրում են փողը ծախսել առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, իսկ գրքերն արդեն շռայլության առարկա են դարձել: Այդ պատճառով մեզ մոտ եւս կտրուկ պակասել Է գնորդների թվաքանակը: Գրականության զգալի մասը մենք բերում են արտասահմանից, գրքերը գնում ենք դոլարով: Համապատասխանաբար, լարիի փոխարժեքի արժեզրկումը մեր ուսերին դրված ծանր բեռ Է»,-հայտարարել Է ընկերության սեփականատեր Մարիամ Կիկաչեյշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]