Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թեհրանում ավարտվել են Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի երկօրյա կոնսուլտացիաները

Թեհրանում ավարտվել են Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի երկօրյա կոնսուլտացիաները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում ավարտվել են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանի փորձագետների երկօրյա բանակցությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը: «Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները երկու օրվա ընթացքում շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջուկային ծրագրին եւ որոնց շուրջ ատոմային գործակալությունը դեռեւս կասկածներ ունի»,-մեջբերում Է IRNA-ն ՄԱԳԱՏԷ-ում Իրաքի ներկայացուցիչ Ռըզա Նաջաֆիի խոսքը:

Ինչպես նշել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Տերո Վարիորանտան, որը գլխավորել Է գործակալության փորձագետների խումբը Թեհրանում կայացած կոնսուլտացիաներում, կողմերի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի վերջին: Ճանապարհային քարտեզի շրջանակներում բոլոր միջոցառումները պետք Է ավարտվեն մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Մինչեւ դեկտեմբերի 15-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամակոն պետք Է պատրաստի զեկույց, որը կբովանդակի Իրանի հետ համագործակցության արդյունքների համակողմանի գնահատումը: Եթե զեկույցի եզրակացությունները միանշանակ վկայեն, որ Իրանը չհայտարարված միջուկային գործունեություն չունի, դրա արդյունքները հիմք կդառնան Գործողությունների համապարփակ համատեղ պլանի շրջանակներում «վեցյակի» պետությունների կողմից պարտավորությունների կատարումն սկսելու համար, պլան, որն հուլիսի 14-ին ստորագրվել Է Վիեննայում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]