Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հալեպը հրթիռակոծության է ենթարկվել

Հալեպը հրթիռակոծության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում նախօրեին՝ սեպտեմբերի 15-ին, ծանր օր է եղել: Զինված ահաբեկչական խմբավորումներն ավելի քան 200 հրթիռներ են արձակել Հալեպի Համդանիե, Նոր Հալեպ և Մաքրամիե բնակելի թաղամասերի վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Հրթիռներ ընկնելու հետևանքով 20 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել են: Վիրավորների մեծամասնությունը կանայք ու երեխաներ են:

Հալեպում ջրամատակարարումը կրկին դադարեցված է, իսկ էլեկտրականությունը մեկ ժամով է միանում: Համացանցը շարունակում է չգործել, նաև վառելանյութի տագնապ կա:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Սիրիայում` այդ թվում սիրիահայ վարժարաններում, սեպտեմբերի 15-ին սկսվել է նոր ուսումնական տարին: Հայկական դպրոցներ են գործում  Սիրիայի Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա, Ղամիշլի, Հասաքե, Քեսաբ, Դերիք նահանգներում: Բերիո թեմն աշխատանքներ է տանում Ռասլ ալ Այնում հայկական դպրոցի վերաբացելու ուղղությամբ:

Հալեպ քաղաքը 2012թ. ամառվանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչ օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]