Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրապարակվել Է «Ջունգլիների գիրքը» ֆիլմի առաջին թրեյլերը

Հրապարակվել Է «Ջունգլիների գիրքը» ֆիլմի առաջին թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիան YouTube-ում հրապարակել Է «Ջունգլիների գիրքը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ Ռեդյարդ Քիփլինգի պատմվածքների մոտիվներով: Մաուգլիի դերը խաղացել Է Նիլ Սեթին: Ժապավենը, որը նկարահանվել Է արկածային դրամայի ժանրով, պետք Է Էկրան բարձրանար 2016 թվականի աշնանը, բայց ընկերությունը որոշել Է այն թողարկել մեկ տարի ավելի ուշ:  

Նիլ Սեթին միակ մարդն Է, որը հայտնվում Է կադրում: Կինոնկարի բոլոր կենդանիները եւ թռչունները ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ: Հերոսների՝ կենդանիների հնչունավորման համար հրավիրել են դերասաններ Բիլ Մյուրեյին (արջ Բալու), Սքառլեթ Յոհանսոնին (օձ Կաա), Քրիստոֆեր Ուոքենին (կապիկների թագավոր Լուի), Իդրիս Էլբուին (վագր Շերհան) եւ Բեն Քինգսլիին (ընձառյուծ Բագիրա):

«Ջունգլիների գրքի» ռեժիսորը Էնդրի Սերքիսն Է: Նա լայն ճանաչում Է ստացել որպես դերասան, որը motion capture տեխնոլոգիայի օգնությամբ «կենդանացնում Է» համակարգչի վրա  նկարված ֆիլմերի գործող անձնանց: Այսպես, հենց Սերքիսն Է խաղացել Գոռլումի դերը «Մատանիների տիրակալ»-ում եւ «Հոբիթ»-ում:

«Ջունգլիների գիրքը» պատմվածքների ժողովածուն Էկրանավորվել Է ոչ հաճախ: Disney ստուդիան գրքի հիման վրա երկու լիամետրաժ մուլտֆիլմ Է նկարահանել 1967 եւ 2003 թվականներին: Ռուսաստանցի հանդիսատեսին հայտնի «Մաուգլին» ստեղծվել Է 1967-1971 թվականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]