Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանում ներքին տեղահանվածների բողոքի ակցիա է տեղի ունեցել

Ադրբեջանում ներքին տեղահանվածների բողոքի ակցիա է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում բնակության պայմաններից դժգոհ ներքին տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացրել գործադիր իշխանության շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, «Աջափնյակ» կոչվող թաղամասի կիսաշեն հյուրանոցում շուրջ 22 տարի բնակվող փախստականները դժգոհ են այն բանով, որ իրենց համար կառուցված ավաններում բնակարանները վաճառվում են: Նրանց խոսքով` հյուրանոցում ապրողներին այդ ավաններում բնակարաններ չեն հատկացվում:

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ հյուրանոցի շենքը, որտեղ իրենք բնակվում են, գտնվում է վթարային վիճակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]