Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ կհասցնի «առաջիկա շաբաթներին»

Ֆրանսիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ կհասցնի «առաջիկա շաբաթներին»

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել Է, որ երկրի ռազմաօդային ուժերն «առաջիկա շաբաթներին» կսկսեն հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) արմատական խմբավորման զինյալների դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ավիահարվածները կհասցվեն «առաջիկա շաբաթներին, հենց որ մենք հստակորեն որոշենք թիրախները»,- ասել Է Լե Դրիանը՝ սեպտեմբերի 16-ին ելույթ ունենալով France Inter ռադիոկայանի եթերում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սեպտեմբերի 14-ին հայտարարել Էր, որ Սիրիայում «Իսլամական պետություն»  արմատական խմբավորման զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունն «անհրաժեշտ Է»: Ավելի վաղ նա պաշտպանության նախարարին հանձնարարել Էր հետախուզական թռիչքներ կատարել Սիրիայի սահմանին, նշելով, որ երկիրը պատրաստ կլինի Սիրիայի տարածքում հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին: Դրա հետ մեկտեղ Օլանդն ընդգծել Է, որ Ֆրանսիան չի պլանավորում ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]