Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում դեմոկրատներն արգելափակել են Իրանի հետ համաձայնագրի դեմ ուղղված բանաձեւը

ԱՄՆ-ում դեմոկրատներն արգելափակել են Իրանի հետ համաձայնագրի դեմ ուղղված բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 15-ին արգելափակել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի դեմ ուղղված բանաձեւը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ընթացակարգային քվեարկության ընթացքում փաստաթղթի օգտին քվեարկել է 56 օրենսդիր՝ հիմնականում հանրապետականներ: Դեմոկրատական խմբակցությունից նրանց ընդդիմախոսների մեծամասնությունը դեմ է արտահայտվել՝ հավաքելով 42 ձայն: Դա երկու ձայնով ավելի է, քան անհրաժեշտ է փաստաթղթի շուրջ վերջնական քվեարկություն թույլ չտալու համար:

Բանաձեւի հակառակորդներին հաջողվում է այն արգելափակել վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ:

Հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը հայտարարել է, որ իրենք մտադիր են, հնարավոր է արդեն այս շաբաթվա ընթացքում, անցկացնել եւս մեկ քվեարկություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]