Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջազգային հանրակցությունը պետք է զբաղվի միգրացիոն ճգնաժամի լուծմամբ. Օբամա

Միջազգային հանրակցությունը պետք է զբաղվի միգրացիոն ճգնաժամի լուծմամբ. Օբամա

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ մնացած ողջ շխարհը պետք է համագործակցեն միգրացիոն ճգնաժամի խնդրի լուծման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ամփոփելով Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Ակներեւ է, որ միգրանտների հետ կապված իրադրությունը վերջին մի քանի ամիսներին վատացել է, եւ մենք պայմանավորվեցինք, որ այն համագործակցություն կպահանջի եվրոպական բոլոր երկրների, ԱՄՆ-ի եւ միջազգային հանրակցության միջեւ: Եվ մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ համագործակցության ամրապնդումը»,- հավելել է Օբաման:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրախորհրդարանում ելույթ ունենալով միգրացիոն ճգնաժամի շուրջ անցկացվող լսումներում, հայտարարել Է, որ միգրացիոն ճգնաժամն ընդհանուր առմամբ ընդգրկում Է 12 մլն մարդ: «Մենք խոսում ենք 40 հազարի մասին, խոսում ենք 120 հազարի մասին: Եթե դրան ավելացնենք Սիրիայի հարեւան երկրների փախստականներին, ինչպես նաեւ վերաբնակվածներին, ապա, ես կարծում եմ, ընդհանուր առմամբ կստանանք շուրջ 12 միլիոն»,-ասել Է նա՝:

ԵՄ-ի 28 երկրների ՆԳ նախարարությունների ղեկավարները սեպտեմբերի 14-ին միգրացիայի հարցերին նվիրված արտահերթ հանդիպման արդյունքում հայտարարել են, որ Եվրամիությունը կուժեղացնի միգրացիոն հոսքի վերահսկողության գործողությունները: ԵՄ-ի խորհուրդը 120 հազար միգրանտների հանրակցության երկրների միջեւ բաշխելու մեխանիզմի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկի մասին որոշման ընդունումը հետաձգել է մինչեւ հոկտեմբեր: «Իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում ԵՄ-ի Խորհուրդը սկզբունքորեն պայմանավորվել է միջազգային պաշտպանության կարիք ունեցող լրացուցիչ 120 հազար մարդու տեղեբաշխման շուրջ: Անդամ բոլոր երկրները հավաստել են դրան մասնակցելու պատրաստակամությունը»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]