Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի հակամարտության լուծման ծրագիրը կիրականացվի ՌԴ-ի հետ խորհրդակցություններից հետո. Իրանի ԱԳՆ

Սիրիայի հակամարտության լուծման ծրագիրը կիրականացվի ՌԴ-ի հետ խորհրդակցություններից հետո. Իրանի ԱԳՆ

ԹԵՀՐԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակամարտության լուծման ուղղությամբ Իրանի ծրագիրը կիրականացվի պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցություններից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:

«Սիրիայում հակամարտության կարգավորման քաղաքական ծրագիրը կիրականացվի առաջիկա օրերին կայանալիք ռուսաստանցի պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո»,- Fars գործակալության փոխանցմամբ` ասել է Իրանի փոխարտգործնախարարը:

«Ֆրանս պրես» գործակալության տեղեկություններով` Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն օգոստոսի 12-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին է տրամադրել Սիրիայի հակամարտության լուծման Իրանի ծրագիրը: Սիրիայի նախագահը դրական է արտահայտվել ծրագրի մասին, անվանելով այն «Իրանի կողմից կառուցողական քաղաքական նախաձեռնություն»:   

 

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]