Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գուսանագյուղում կառուցվել է ջրարբիացման համակարգ

Գուսանագյուղում կառուցվել է ջրարբիացման համակարգ

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում կառուցվել է ջրարբիացման համակարգ: Գյուղում անասնապահության զարգացմանը նպաստող համակարգը  կառուցվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և  Համաշխարհային բանկի աջակցությամբ:  Համակարգի  բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, պաշտոնատար այլ անձինք:

Ավելի քան 2 հազար գլուխ խոշոր ու մանր եղջուրավոր անասուն ունեցող Գուսանագյուղի համար այլևս ջրարբիացման խնդիր չկա. շուրջ 11 կմ երկարությամբ ջրագիծը լուծում է այդ խնդիրը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից և  Համաշխարհային բանկից բացի, ծրագրի իրականացման նպատակով աջակցություն եղել է նաև Շիրակի մարզպետարանից և սփյուռքում բնակվող բարերարներից: Համայնքը ևս հանդես է եկել համաֆինանսավորմամբ: Բացի ջրարբիացման համակարգի կառուցումից, ծրագրի շրջանակներում, տեղադրվել են նաև խմոցներ՝ անասունների համար, տրամադրվել է նաև գյուղատնտեսական տեխնիկա` «Գուսանագյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին:

Գուսանագյուղը մարզի այն 18 համայնքներից մեկն է, որտեղ իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր»-ը: Անցյալ տարի նմանատիպ ծրագրի շրջանակներում ջրարբիացում իրականացվեց Արթիկի տարածաշրջանի Արևշատ համայնքում: 2011 թվականից ի  վեր ծրագրի շրջանակներում 200 հազար հեկտար արոտ է ջրարբիացվել: «Գուսանագյուղը Շիրակի 18 համայանքներից մեկն է, որտեղ իրականացվել է ծրագիրը: Համայնքում ներդրվել է ընդհանուր առմամբ 145 մլն դրամ, որից 50 տոկոսը ջրարբիացման ծրագրի, մյուս 50 տոկոսը՝ գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման համար»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը գյուղի բնակիչներին հորդորեց հետևել ու պահպանել կատարված ներդրումները« քանզի դրանք նպաստելու են գյուղում անասնապահության շահավետության բարձրացմանը:

Այն մասին, որ արդեն իսկ նոր համակարգը նպաստել է համայնքում անասունների կաթնատվության բարձրացմանը, խոսում են անասնապահները. մինչ այս անասունները ստիպված էին  5-6 կմ կրկնակի ճանապարհ անցնել՝ ջուր խմելու համար: Ծրագրի շրջանակներում տեղադրված 2 խմոցները լուծել են այդ հարցը: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]