Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արգենտինացիները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի հանդեպ. Արգենտինայի դեսպան

Արգենտինացիները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի հանդեպ. Արգենտինայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհագրական դիրքն ու հեռավորությունը չեն խոչընդոտում, որպեսզի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ զբոսաշրջային հարաբերություններն էլ ավելի զարգանան, իսկ փաստը, որ արգենտինացիները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի հանդեպ, վկայում է այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք: Նման տեսակետ հայտնեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնսալո Ուրրոլաբեիտիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Argentina by you» զբոսաշրջության սեմինարի բացմանը դեսպանը շեշտեց, որ բազմաթիվ հայեր չեն ճանաչում Արգենտինան:

«Շատ է հայերի թիվը, ովքեր չեն ճանաչում «հարվամերիկյան Հայաստանը». այդպես են ասում, քանի որ Արգենտինայում Հայաստանին նվիրված հուշարձանները շատ են»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ Երեւանում կայանալիք «Argentina by you» զբոսաշրջության սեմինարը նպաստելու է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրանդմանը, զբոսաշրջության զարգացմանը:

Արգենտինայի տուրիզմի նախարարության զբոսաշրջության միջոցառումների համակարգող Պաբլո Սիսմանյանն էլ պարզաբանեց, որ սեմինարի հիմանական նպատակն է նպաստել Հայաստան արգենտինացի զբոսաշրջիկների ներհոսքի ավելացմանը: Նրա խոսքով, վերջին տասնամյակում Արգենտինայի համար տուրզմը վերածվել է պետական քաղաքականության կարևորագույն ոլորտի: «Զբոսարջությունը զարգացնելու նպատակով Արգենտինան շատ երկրների հետ վիզային ռեժիմը վերացրել է»,- ասաց նա:

Սեմինարը կազմակերպել էր Արգենտինայի Զբոսաշրջության ազգային ինստիտուտը (INPROTUR) և Երևանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատունը:

«Argentina by you» սեմինարին ներկա էին երկու երկրների պաշտոնյաներ և հայկական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Արգենտինայի զբոսաշրջության բնագավառի վերջին ձեռքբերումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]