Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ցուցադրություն

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց Մուսա լեռան 
հերոսամարտի 100-ամյակին նվիրված ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ազգային թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի (հեղինակ` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան) նախագծերի, էսքիզների, լուսանկարների և մուսալեռցի ճարտարապետ Վրեժ Թասլակյանի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը, որը ներկայացված է «Մեկ աշխատանքի ցուցահանդես» խորագրի ներքո:

«Այս ցուցադրությունը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին: Որպես մուսալեռցի տղա` ես ցանկացա այս ձևով երախտապարտ լինեմ հերոսամարտին մասնակցած իմ ծնողներին: Այն նվիրված է այսօրվա ուսանողներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպիսին պետք է լինի իսկական ճարտարապետը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց ճարտարապետ Վրեժ Թասլակյանը:

Նա նկատեց, որ ցուցադրությունում ներկայացված են իր քառասուն տարիների աշխատանքները: «Ես մի քանի անգամ կազմակերպել եմ ցուցահանդեսներ, այդ թվում` Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված առաջին ջրաներկ նկարների ցուցահանդեսը, բացի այդ, ցուցահանդես եմ կազմակերպել նաև իմ ծննդավայր Այնճարում (Լիբանան)»,- շեշտեց Թասլակյանը: 

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանը բացման խոսքում հայտնեց, որ, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված այս ցուցադրությունը կազմակերպելիս, իրենք պարզեցին, որ ունեն մուսալեռցի ճարտարապետ, ով նաև շատ հետաքրքիր ջրաներկ աշխատանքներ ունի, և որոշեցին միավորել այդ ցուցադրությունները` այս կերպ իրենց ներդրում ունենալով Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի խոշորագույն հաղթանակին նվիրված միջոցառումների շարքին: «Այս ցուցադրությունում ճարտարապետ Վրեժ Թասլակյանը Մուսա լեռան հուշահամալիրի հետ կապված նոր առաջարկություններ է ներկայացրել, որոնք նույնպես զետեղված են ցուցադրությունում»,- ընդգծեց նա:

Իր հերթին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունները  շատ կարևոր են մեր ազգին իր հաղթող էության մասին հիշեցնելու տեսանկյունից:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]