Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից:

Ողջունելով պատվիրակության ղեկավարին եւ անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերություններում: Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Զդենեկ Շկրոմախի եւ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի էկոնոմիկայի, գյուղատնտեսության եւ տրանսպորտի հարցերի հանձնաժողովի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա միջխորհրդարանական կապերի զարգացման, փոխշահավետ համագործակցության ամրապնդման եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման գործում:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Գալուստ Սահակյանին է փոխանցել Սենատի նախագահի ողջույնները: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Զդենեկ Շկրոմախը նշել է, որ պատմական ընդհանրությունները հնարավորություն են տալիս զարգացնել հարաբերություններն ու բազամակողմ համագործակցությունն ապագայում: Սենատի փոխնախագահի խոսքով՝ միջպետական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ Չեխիան նպատակ ունի զարգացնել արդյունաբերական հարաբերությունները Հայաստանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]