Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տուժողները դատարանում հարցաքննության ժամանակ սուտ ցուցմունք են տվել

Տուժողները դատարանում հարցաքննության ժամանակ սուտ ցուցմունք են տվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ որպես տուժող դատարանում հարցաքննվելիս սուտ ցուցմունքներ տալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Մարգարյանի կողմից երկու անձի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում տուժողները տվել են  սուտ ցուցմունքներ։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով, տուժողները սուտ ցուցմունքներ են տվել իրենց ստացած մարմնական վնասվածքների մեխանիզմի վերաբերյալ՝  նշելով, որ Ա. Մարգարյանն իրենց չի դանակահարել և, իբր, մարմնական վնասվածքներն ստացել են վայր ընկնելու հետևանքով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տուժողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալը):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]