Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում խորհրդարանական նոր ընտրություններին ընդառաջ իշխող կուսակցության ձայները պակասում են

Թուրքիայում խորհրդարանական նոր ընտրություններին ընդառաջ իշխող կուսակցության 
ձայները պակասում են

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) համակիրների թիվն աճել է, իսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմնակիցների թիվը` նվազել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը` հղում կատարելով Metropol հանրային կարծիքի հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներին:

Ըստ այդ տվյալների` հարցման ենթարկվածների 41,4 տոկոսը հայտնել է, որ քվեարկելու է ԱԶԿ-ի օգտին, 27,3 տոկոսը` ԺՀԿ-ի, 15,3 տոկոսը` Ազգային շարժում կուսակցության (ԱՇԿ), 13,0 տոկոսը` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, 1,7 տոկոսը` «Բարօրություն» կուսակցության եւ 1,5 տոկոսն այլ կուսակցությունների օգտին:

Metropol-ի` օգոստոսին անցկացրած նմանատիպ հարցման ժամանակ ԺՀԿ-ի օգտին քվեարկել էր հարցման ենթարկվածների 25,5 տոկոսը, իսկ ԺԴԿ-ի օգտին` 14,4 տոկոսը: Ստացվում է, որ ԺԴԿ-ը կորցրել է ընտրողների 1,4 տոկոսը, ԺՀԿ-ի իգտին քվեակողների թիվը 1,8 տոկոսով աճել է: Անցյալ ամիս 15,7 տոկոս հավաքած ԱՇԿ-ն կորցրել է ընտրողների ձայների  0,4 տոկոսը, իսկ ԱԶԿ-ն կորցրել է ընտրողների ձայների 0,3 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]