Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Disney-ը նկարահանելու Է «Մերի Փոփինս»-ի շարունակությունը

Disney-ը նկարահանելու Է «Մերի Փոփինս»-ի շարունակությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney-ը նոր ֆիլմ Է նկարահանելու Մերի Փոփինսի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

Նոր ժապավենի գործողությունը ծավալվելու Է 1964 թվականի դասական հոլիվուդյան ֆիլմի գործողություններից 20 տարի անց: Սյուժեի հիմքում նույնպես կլինեն Փամելա Թրեւերսի գրքերը:

Նոր «Մերի Փոփինս»-ը նկարահանում Է ռեժիսոր Ռոբ Մարշալը, որը մինչ այդ աշխատել Է «Չիկագո»-ի եւ «Որքան խորանում ես անտառում» ֆիլմերի վրա, կախարդական դայակի մասին ֆիլմը նույնպես մյուզիքլ Է լինելու:

Կինոժապավենի համար երգերը գրելու են Մարկ Շայմենը եւ Սքոթ Ուիթմանը, ովքեր աշխատել են «Մազերի լաք» ֆիլմի եւ «Կյանքն ինչպես շոու» սերիալի վրա:

Սցենարի հեղինակը կդառնա Դեւիդ Մեգին, որն աշխատել Է «Պիի կյանքով» ֆիլմի վրա:

Կինոնկարի Էկրան բարձրանալու ենթադրվող ամսաթիվը դեռեւս հայտնի չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]