Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արգենտինահայերը ռոքնռոլի եւ ջազի փառատոնով կտոնեն Հայաստանի անկախության 24- ամյակը

Արգենտինահայերը ռոքնռոլի եւ ջազի փառատոնով կտոնեն Հայաստանի անկախության 24-
ամյակը

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայերը Պալերմոյի հայկական հրապարակում սեպտեմբերի 19-ին կկազմակերպեն երաժշտության փառատոն, որի շրջանակում կտոնեն Հայաստանի անկախության 24-ամյակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայի հայ համայնքից տեղեկացրին, որ  փառատոնի շրջանակում արգենտինահայերը կկազմակերպեն ռոքնռոլի, ջազի եւ ռոքի համերգներ, որը կմիավորի բոլորին:

«Այս միջոցառման նպատակն է, որպեսզի մեր հարևանները, մեր ընկերները նույնպես այցելեն հրապարակ, մասնակցեն տոնակատարությունը եւ մեզ հետ միասին տոնեն մեր երկրի անկախությունը: Մենք կարծում ենք, որ հենց երաժշտությունն է այն հարթակը, որը կարող է միավորել տարբեր երկրների ներկայացուցիչների»,- ասաց միջոցառման կազմակերպիչներից Ջեսիկա Պայասլյանը` հավելելով, որ փառատոնի ընթացքում կհնչեն նաեւ հայկական կատարումներ, իսկ ներկաները կկարողանան համտեսել հայկական խոհանոցի ուտեստները:

«Այս փառատոնի միջոցով մենք ցանկանում ենք նաեւ սեր, համերաշխություն եւ ընկերություն տարածել, աշխարհին ասել, որ պետք է լինել հանդուրժող: Հատկապես այս տարի, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության տարելիցը, մենք ցանկանում ենք մեր դիրքորոշումը եւ ցանկությունը հայտնել, որ այլեւս երբեք չլինեն ցեղասպանություններ, պատերազմներ եւ բռնություն»,- ասաց Ջեսիկա Պայասլյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]