Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ

Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի գինը 0,97 դոլարով կամ 1,98 տոկոսով նվազել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ Լոնդոնի սակարանում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սակարկության արդյունքում ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 48,08 դոլար:

Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթն արժեր 49,56  դոլար/բարել, իսկ երեկ 49,05 դոլար/բարել: Azeri LT CIF նավթի նվազագույն գինը` 19,15 դոլար, գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույն` 149,66 դոլար գինը` 2008 թվականի հուլիսին: Ներկա դրությամբ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 47,85 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 44,85  դոլար:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: 

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանվող  ադրբեջանական նավթի գինը պետբյուջեում նախատեսվածից մոտ 42,15 դոլարով ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]