Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում ընթանում են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ

Սեւան քաղաքում ընթանում են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Տարեց Սեւանցիներն անգամ չեն էլ հիշում, թե վերջին անգամ ասֆալտապատման այսքան լայնմասշտաբ աշխատանքներ երբ են կատարվել իրենց քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, սեպտեմբերի ընթացքում միանգամից մի քանի ուղղություններով իրականացվում են ասֆալտածածկույթի վերականգնման, կառուցման, փոսային նորոգումների աշխատանքներ: Այդ ընթացքում ճշտվում են այն հատվածները, որոնք ներառված չեն նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, բայց ընթացքում եւս դրանց հիմնանորոգման կարիքը զգացվում է:

Ասֆալտածածկույթի վերականգնման առաջին ուղղությունը Սեւան-Վարսեր 3.577 կիլոմետր երկարությամ բ հատվածն է, որը ներառում է նաեւ Սեւան քաղաքի Կարմիր բանակի  եւ Պռոշյան  փողոցները: Կարմիր բանակի փողոցում ասֆալտապատվում է 3590, Պռոշյան փողոցում`  4494 քառակուսի մետր մակերես:

Երկրորդ ուղղությունն ընդգրկում է «Մ-4 – Սեւան» ճանապարհահատվածի 1.044 կիլոմետրանոց  հատվածը, որը սկսվում է «Ամբասադոր» հյուրանոցային համալիրի հարավային հատվածից եւ ավարտվում Արա Գեղեցիկ փողոցում:

«Հիմք ընդունելով 2 ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները` առաջիկա 5 ամիսներին ճանապարհների վերակառուցման գործընթացն ընդգրկելու է աշխատանքների բազմաբնույթ բաղադրիչներ` հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնում, ճանապարհային հագուստի վերանորոգում, վերակառուցում, կողնակների լցում, ճանապարհի կահավորում` արգելափակոցներ, ճանապարհային նշաններ եւ գծանշում, քայքայված եզրաքարերի եւ մայթի ծածկի ապամոնտաժում, բազալտե եզրաքարերի տեղադրում, անձրեւընդունիչի տեղադրում, առկա դիտահորերի բարձրացում եւ այլ աշխատանքներ: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը 475 միլիոն դրամ է»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Տարողունակ աշխատանքներին զուգահեռ` Սեւանի քաղաքապետի հանձնարարականով, համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվելու են նշված տարածքների գիշերային լուսավորության ցանցի վերականգնման եւ շահագործման, անհրաժեշտ կոմունիկացիաների անխափան գործարկման աշխատանքներ:

«Այս տարվա գոստոսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Սեւան շրջադարձային եղավ ասֆալտապատման աշխատանքների իրականացման գործում: Քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի կողմից ներկայացված հիմնավորումները` Վլ. Կարապետյանի անվան հրապարակն ու հարակից տարածքը ծրագրում ընդգրկելու համար, չմնացին անարձագանք: Արդյունքում` Վլ. Կարապետյանի անվան հրապարակի ասֆալտապատումը ընդգրկվել է «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով» իրականացվող Սեւան-Վարսեր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներում: Ընթացող աշխատանքներն էլ ընդգրկում են մի քանի փուլ, եւ շուտով հրապարակը կներկայանա սեւանցիներին ամբողջովին հիմնանորոգված եւ նոր տեսքով»,-հավաստեց աշխատակազմի քարտուղարը:

Համատարած ասֆալտապատման մյուս ուղղությունը Նաիրյան փողոցն է: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրով Նաիրյան փողոցի ասֆալտածածկույթի վերականգնման համար հատկացվել է 103 միլիոն դրամ: Ասֆալտապատվելու է 10 հազար 30քառակուսի մետր մակերես:

Օրեր առաջ սկսված աշխատանքների առաջին փուլը ընդգրկում է ճանապարհային ծածկույթի քանդումը, որին կհետեւեն փոսային նորոգումները, համատարած ասֆալտածածկույթի վերականգնումը, անձրեւաընդունիչների, դիտահորերի բարձրացումը, փոխարինումը նորերով, եզրաքարերի վերականգնումը:

Օգոստոսի երկրորդ կեսից մեկնարկել են նաեւ փոսային նորոգման աշխատանքները: 5380 քառակուսի մետր մակերես  ընդգրկող Դեմիրճյան, Նաիրյան, Գործարանային, Նալբանդյան, Էներգետիկներ փողոցներում եւ Զորավար Անդրանիկի անվան հրապարակում ընթացող աշխատանքների համար համայնքային բյուջեից հատկացվել է 50 միլիոն դրամ: Քաղաքի երկու հատվածներում էլ` Գրիբոյեդով եւ Շինարարների փողոցներում, փոսային նորոգումներին զուգահեռ կընթանան նաեւ համատարած ասֆալտապատ ծածկույթի վերականգնման աշխատանքներ: Այժմ աշխատանքներ են ընթանում Գրիբոյեդով փողոցում, որը ներառում է նաեւ դիտահորերի բարձրացում, վթարված անձրեւաընդունիչների եւ դիտահորերի վերականգնում:Ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]