Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեշչենկոյի հետ. աշխարհի գավաթի խաղարկություն

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեշչենկոյի հետ. աշխարհի գավաթի խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կիսեց միավոր աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի առաջին պարտիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի մրցակիցը Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Արեշչենկոն է: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 35-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքիի: Շախմատիստները ևս մեկ պարտիան կանցկացնեն նաև սեպտեմբերի 15-ին, որտեղ Արոնյանը կխաղա սպիտակներով:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]