1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում ոստիկանությունը հարձակվել է «Էրդողանին սելֆի արած» հանդեսի վրա

Թուրքիայում ոստիկանությունը հարձակվել է  «Էրդողանին սելֆի արած» հանդեսի վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը սեպտեմբերի 14-ի լույս կեսգիշերը հարձակվել է «Նոքթա» հանդեսի խմբագրատան վրա այն բանի համար, որ նախօրեին հանդեսը լույս է ր տեսել շապիկի վրա զինծառայողի թաղման արարողության տեսարանի ֆոնին «Էրդողանին սելֆի արած» լուսանկարով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Նոքթա» հանդեսը հայտնի է քաղաքական գործիչների վերաբերյալ ծաղրանկարների հրապարակումներով: Այս անգամ հանդեսը փորձել է այդ «սելֆիով» քննադատել քրդերի նկատմամբ Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանի վերջին օրերի քաղաքականությունը, ինչի արդյունքում Քրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինված թեւի հետ թուրքական զինուժի բախումներում մեծ թվով զինծառայողներ են զոհվում:

«Նոքթա»-ի գլխավոր խմբագիր Ջեվհերի Գյուվենը Twitter-ի իր էջում ոստիկանության հարձակումը ներկայացրել է այսպես. «Ոստիկանությունն անակնկալ կերպով գիշերվա 01:30-ին հարձակվեց խմբագրության վրաԵրեւի «Նոքթա»-ի` Էրդողանի լուսանկարով բոլոր համարները կհավաքվեն: 2007 թվականին Թուրքիայի զինված ուժերը խմբագրատան վրա հարձակվել էին առավոտյան: Սա քաղաքացիական հարձակում է, կատարվեց գիշերվա կեսին»:

Նշենք, որ հունիսի 22-ին Ուրֆայի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ ահաբեկչական պայթյունի հետեւանքով 32 մարդու զոհվելուց եւ 100-ից ավելի մարդու վիրավորվելուց հետո Թուրքիայի տարածքում ընթացող թուրք-քրդական բախումներում մոտ 100 թուրք զինծառայողներ են զոհվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]