1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտում հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը

Ստեփանակերտում հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արցախպրես»-ը, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցած 15 հազար 434 ընտրողից 10 հազար 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին:

 Քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Արիս Արսենի Գրիգորյանի օգտին քվեարկել է 3 հազար 303 ընտրող:

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 207 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արցախում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերի դռները փակելուց հետո` ժամը 20:00-ի տվյալներով, մասնակցել է 52 հազար 765 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 55.9 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]