Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թբիլիսիում ավերիչ հեղեղումից հետո վերաբացվել է կենդանաբանական այգին

Թբիլիսիում ավերիչ հեղեղումից հետո վերաբացվել է կենդանաբանական այգին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ հեղեղումից երեք ամիս անց այցելուների առջեւ դռներն է բացել կենդանաբանական այգին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:

Առավել մեծ թվով այցելուներ ու լրագրողներ էին հավաքվել գետաձի Բեգիի մեծավանդակի մոտ, որը հռչակավոր է դարձել այն բանից հետո, երբ նրան գտան Թբիլիսիի կենտրոնում զբոսնելիս եւ վերադարձրեցին կենդանաբանական այգի:

Լույս հունիսի 14-ի գիշերը տարերքն ավերել էր կենդանաբանական այգու զգալի մասը: Կենդանիների մեծ մասը սատկել էր, դրանցից մի քանիսը, այդ թվում՝ գիշատիչներ, փախել էին եւ ավելի ուշ սպանվել Թբիլիսիի փողոցներում:

Ինչպես հայտնել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն, ընդամենը կենդանաբանական այգին կորցրել է 277 կենդանի՝ ընդհանուր թվի գրեթե կեսը:

Մոտ ժամանակներս այգին պետք է համալրվի նոր կենդանիներով: Սպասվում է, որ այստեղ կբերվեն շուրջ 150 կենդանիներ:

Սեպտեմբերի 13-ին բացվել է կենդանաբանական այգու միայն վերին տարածքը: Ստորին տարածքը, որն առավել շատ է տուժել, մնում է փակ:

Կենդանաբանական այգու վարչակազմում նշում են, որ այնտեղ նոր վանդակների տեղադրում չի պլանավորվում, իսկ Թբիլիսիի կենդանաբանական այգին պատրաստվում են տեղափոխել նոր վայր, որտեղ կենդանիների համար ավելի մեծ տարածք կլինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]