1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Բորուսիա»-ն հաղթեց «Հանովեր»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

«Բորուսիա»-ն հաղթեց «Հանովեր»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի  4-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելով «Հանովեր»-ին և հաղթեց 2-4 հաշվով: Գոլի հեղինակ դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը:

Մեկնարկից 18 րոպե անց «Հանովեր»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Արթուր Սոբիխի բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հավասարեցրեց խաղի հաշիվը: Իսկ ահա հանդիպման 44-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց դորտմունդցիներին: Ընդմիջումից 8 րոպե անց «Հանովեր»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Սոբիխը հավասարեցրեց խաղի հաշիվը (2-2): Խաղի 67-րդ րոպեին անսպասելի ինքնագոլի հեղինակ դարձավ «Հանովեր»-ի ֆուտբոլիստ Ֆելիպեն: Խաղավարտից 6 րոպե առաջ նշանակված 11 մետրանոց անվրեպ իրացրեց «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: «Հավոներ»-«Բորուսիա» 2-4: 

Այս տուրից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը և ունի 12 միավոր: 12 միավոր ունի նաև Մյունխենի «Բավարիա»-ն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]