Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի բնակչի անհետացման հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի բնակչի անհետացման հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացի Ն.Հարությունյանի անհետացման հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Ն.Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:

Դեպքի առթիվ  Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքասպանության հասցնելը):

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Ն.Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Ն.Հարությունյանի ընտանիքի անդամները, շուրջ մեկ տասնյակից ավելի վկաներ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քննության արդյունքները քննարկվել են, և արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):

Նախաքննությունը շարունակվում է:

Օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում՝ Ն.Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]