1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բելգիացի պատգամավորները տպավորված են Հայաստանում խոսքի ազատության մակարդակով

Բելգիացի պատգամավորները տպավորված են Հայաստանում խոսքի ազատության մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիացի խորհրդարանականները տպավորված են Հայաստանում խոսքի ազատության բարձր մակարդակով: Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանի նախագահ Ժյուլի դը Գրոտն ընդգծեց, որ սեպտեմբերի 11-ին, երբ իրենք վերադարձել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելությունից, իրենց հյուրանոցի մոտ նկատել են ցուցարարներին, ովքեր բողոքում էին հոսանքի թանկացման դեմ:

«Իհարկե, մենք այստեղ չենք, որպեսզի գնահատական տանք այդ բողոքի ակցիաներին, քանի որ չենք ցանկանում միջամտել ձեր երկրի ներքին գործերին: Սակայն մենք իջանք ներքև և շատ ազատ շփում ունեցանք ցուցարարների հետ: Այս ընթացքում մենք Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանդիպումներ ենք ունեցել երիտասարդության տարբեր խմբերի հետ, ընդդիմության հետ, իսկ ցուցարարների հետ շփումն էլ ավելի ամրապնդեց մեր այն համոզմունքը, որ խոսքի ազատությունն այս երկրում ամուր հիմքերի վրա է դրված, մենք տպավորված ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դը Գրոտը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում իրենք հասկացել են, թե ինչու է Հայաստանը որոշում կայացրել անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: «Միևնույն ժամանակ, նախագահը մեզ վստահեցրեց, որ հայ ժողովուրդը հավատարիմ է մնում եվրոպական արժեքներին: Երիտասարդ ցուցարարների հետ շփումնեի ընթացքում մենք հասկացանք, որ իսկապես հայ ժողովուրդը առաջ է շարժվում՝ հիմնվելով եվրոպական արժեքների վրա: Հայ երիտասարդների պահվածքը եվրոպական արժեքների ամենօրյա կենսունակության արտահայտությունն է»,- ընդգծեց Ժյուլի դը Գրոտը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]