Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրեցիները մեծ ոգևորությամբ դիմավորեցին Արթուր Ալեքսանյանին

Գյումրեցիները մեծ ոգևորությամբ դիմավորեցին Արթուր Ալեքսանյանին

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին գյումրեցիները մեծ ոգևորությամբ դիմավորեցին հայրենի քաղաքում: Մինչ Սպիտակ արջի պատվին կազմակերպված կեսգիշերային տոնակատարության մեկնարկը, գյումերցիների մեծ խումբ էր մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ դհոլ-զուռնայով ուրախ տրամադրությամբ դիմավորլու մարզիկին: Քաղաքի մուտքի մոտ հավաքված երկրպագուների մեկ ուրիշ խումբ մեծ ոգևորությամբ մարզիկին դիմավորեց հենց այստեղ:

Հունահռոնիկան ոճի ըմբշամարտի աշխարհի արդեն կրկնակի չեմպիոնին Գյումրու մուտքի մոտ շնորհավորելուց հետո բազմությունն ուղևորվեց դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ«  ուր հավաքվել էին ոչ միայն այս մարզաձևի երկրպագուները, այլ նաև նրանք,   ում համար Արթուրի հաղթանակը մարզական ավանդույթներ ունեցող հայրենի քաղաքով կրկին հպարտանալու առիթ էր տվել: Հրապարակում էին նաև  քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գյումրեցի մարզիկի պատվին հրապարակում տոնական համերգային ծրագիր էր կազմակերպվել:

«Այսպիսի երիտասարդներին պետք է ոգևորենք ու խրախուսենք« որպեսզի սպորտային քաղաք Գյումրին դառնա աշխարհի սպորտային քաղաքը: Մենք վստահ ենք, նաև օլիմպիական ոսկին է գալու Գյումրի», - շնորհավորելով գյումրեցիներին Արթուր հաղթանակի կապակցությամբ`  նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ  Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը,  շնորհավորելով Արթուրին բոլոր գյումրեցիների անունից,  մաղթեց, որ  հաջորդ տարի Արթուրը Գյումրի վերադառնա օլիմպիական մեդալով:

Արմենուհի Մխոյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]