Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իմ մեդալը գողացան. Միհրան Հարությունյանն՝ աշխարհի առաջնության մրցավարության մասին

 Իմ մեդալը գողացան. Միհրան Հարությունյանն՝ աշխարհի առաջնության մրցավարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի կարծիքով աշխարհի առաջնությունում մրցավարական սխալի պատճառով իրենից գողացել աշխարհի առաջնության մեդալը:

«Իմ կարծիքով ես պետք է մեդալ ունենայի աշխարհի առաջնությունից: Մրցավարությունից խոսելով՝ ոչ մի լավ բան չեմ կարող ասել: Պետք է վերջ տրվի այս անօրենությանը: Կցանկանայի դիմել Հայաստանի օլիմպիական կոմիտեին, ըմբշամարտի ֆեդերացիան, որ ինչ որ բան արվի այս ուղղությամբ: Սա առաջին անգամը չէ: ԵՎ ես սա չեմ ասում, ի պաշտպանություն ինձ, այլ ակնհայտ է, որ այս ամենը լավ ավարտի չի ունենա: Ես եզրափակչի իսկական մասնակից պետք է  լինեի: Իմ մեդալը գողացան: Գոնե հաջորդ անգամ մրցավարությունն արդար լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը:

Հարությունյանի խոսքով՝ այժմ իրեն հանգստանալ է պետք թե ըմբշամարտից և թե աշխարհի առաջնության անց ու դարձից: «Օլիմպիական խաղերն իմ երազանք են և պետք նախապատրաստվեմ այդ խաղերին, քանի որ արդեն վարկանիշ եմ վաստակել»,-ասաց Միհրանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանը պայքարում էր Եվրոպական խաղերի եզրափակչի մրցակից Արտյոմ Սուրկովի հետ: Թեպետ Հարությունյանը առաջին մրցափուլից հետո պարտվում էր 2-0 հաշվով, սակայն լավ գլորումների շնորհիվ հայ ըմբիշը հավասարեցրեց հաշիվը: Սակայն մրցավարների թեթև ձեռքով Սուրկովին տրվեցին մի քանի միավոր և վերջինս դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]