1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաջիկայում ՀՀ Առողջապահության նախարարությունը կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ

Առաջիկայում  ՀՀ Առողջապահության նախարարությունը կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան դեղ արտադրող և դեղ ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են դեղերի ոլորտին վերաբերող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորել է դեղերի գների կարգավորման խնդիրը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում  շուկայական գները ուսումնասիրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության ողջ տարածքով  կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ:

Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի ներկրման և իրացման հարցերին, ինչպես նաև ԵԱՏՄ-ին ադամակցությամբ պայմանավորված` 2016թ. սկսած իրականացվելիք դեղերի գրանցման նոր ընթացակարգերին:

Քննարկվել է նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր օրենքի նախագծում ամրագրված հոդվածների վերբերյալ անցկացնել շարունակական քննարկումներ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]