1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Շանթ-2015» զորավարժությունները ցույց տվեցին կառավարական օղակների պատրաստվածությունը. Ռուբեն Աղուզումցյան

«Շանթ-2015» զորավարժությունները ցույց տվեցին կառավարական օղակների 
պատրաստվածությունը. Ռուբեն Աղուզումցյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը հնարավորություն էր տեսնելու, թե ինչ թույլ կողմերը ու բացթողումներ կան կառավարման օղակներում:  Նման կարծիք սեպտեմբերի 11 –ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը:

«Ռազմավարական զորավարժության նպատակը կառավարական համակարգի ստուգումն էր: Ստուգվեց մեր պետության ամենակարևոր կառավարման օղակը: Պարզ դարձավ, որ այն  պատերազմական իրավիճակների համար պատրաստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց հոգեբանը:

Աղուզումցյանի կարծիքով` զորավարժության ժամանակ ստուգվում են նաև լրատվամիտջոցները, որովհետև դրանց պատրաստականությունից, տեղեկատվության մատուցման ձևից, լրագրողների որակից կախված է, թե ինչպիսին կլինի բնակչության հոգեբանական վիճակը: Դա էլ իր հերթին կարող է ազդել  մարդու գիտակցականի վրա` բերելով նրան, որ մարդը չկարողանա կառավարել իր վարքը և սկսի շարժվել ենթագիտակցորեն կամ բնազդներով:

«Ավելի հեշտ է խուճապ առաջացնել մի քանի հարյուր մարդու մոտ, քան մի քանիսի: Խուճապների ժամանակ ավելի շատ մարդիկ են տուժում, վնասներ կրում, քան ոչ խուճապային իրավիճակներում: Որպեսզի խուճապ չլինի և բնակչությունն ավելի պատրաստված լինի, ռազմական վարժանքներն անհրաժեշտ են»,- հավելեց նա:

Համապետական նշանակության  «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]