Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքում թուրք բանվորներին առևանգած խումբը հայտնել է իր նախապայմանները

Իրաքում թուրք բանվորներին առևանգած խումբը հայտնել է իր նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարզադաշտի շինարարությունում աշխատող 18 թուրք բանվորներին առևանգած շիական խմբավորումը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով իր պահանջները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Իրենց «Մահապարտների խումբ» անվանող շիա մուսուլմանները տեսանյութում, որտեղ երևում են նաև առևանգված թուրքերը, հայտարարել են, որ բանվորներին ազատ արձակելու դիմաց Էրդողանը պետք է կատարի իրենց պահանջները:

Մասնավորապես նրանք պահանջել են թույլ չտալ Թուրքիայի տարածքով զինված անձանց մուտքը Իրաք, դադարեցնել Քրդստանից գողացված վառելիքի հոսքը Թուրքիայով: «Մահապարտների խումբը» պահանջել է դադարեցնել թուրքական ուժերի կողմից Իրաքում մի շարք տարածքների շրջափակումը: Նրանք հայտարարել են, որ իրենց պայմանները չկատարելու դեպքում Իրաքում գտնվող Թուրքիայի ներկայացուցիչները և շահերը ծանր վնասներ կկրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]