1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան արժանացել Է հեղինակավոր գրական մրցանակի

Ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան արժանացել Է հեղինակավոր գրական մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ՊԵՆ-կենտրոնը  ստեղծագործական կարիերայում ունեցած ձեռքբերումների համար մրցանակը շնորհել Է ամերիկացի անվանի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել Է այդ տարածաշրջանային կազմակերպության ղեկավարությունը, կազմակերպություն, որը մտնում Է միջազգային ՊԵՆ-ակումբի կազմի մեջ:

Նաեւ հայտարարվել են ՊԵՆ-կենտրոնի 2015 թվականի գրական մրցանակների դափնեկիրները մյուս կատեգորիաներում: Բանաստեղծ եւ դրամատուրգ Կլաուդիա Ռենկինն հեղինակավոր «Բանաստեղծի  մրցանակն» Է ստացել «Քաղաքացին» գրքի համար: Մեգան Դոմին մրցանակ Է շնորհվել «Անարտահայտելին» վավերագրական գրքի համար: Ժուռնալիստիկայի համար մրցանակն ստացել Է Դենիել Ալարկոնը:

ԱՄՆ-ի ՊԵՆ-կենտրոնի՝ ընթացիկ տարվա մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 16-ին Բեւեռլի հիլզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]