Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում 15 նոր թանգարանների կառուցման աշխատանքներ են ընթանում

Իրանում 15 նոր թանգարանների կառուցման աշխատանքներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում 15 թանգարանների շինարարություն Է ընթանում, որոնք Մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության պետական  կազմակերպությունը մտադիր Է բացել առաջիկա երկու տարում:  

«Չնայած ֆինանսավորման հետ կապված խնդիրներին, որոնք պայմանավորված են Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողությամբ, վերջին երկու տարվա ընթացքում ամբողջ երկրում բացվել են 40 նոր եւ վերակառուցված թանգարաններ: Եվ եւս 15-ը կբացվեն առաջիկա երկու տարում»,-«Իրան դեյլի» թերթին հայտնել Է Կազմակերպության՝ թանգարանների եւ մշակութային արժեքների դեպարտամենտի տնօրեն Մոհամադ Ռեզա Քարգարը:

Նա ընդգծել Է, որ «անցած տարվա ընթացքում (իրանական օրացույցով ավարտվել Է 2015 թվականի մարտի 20-ին) թանգարաններ են այցելել 17,8 մլն իրանցիներ: Նույն այդ ժամանակաշրջանում թանգարաններ, ճարտարապետական հուշարձաններ եւ Իրանի այլ տեսարժան վայրեր են այցելել 870 հազար օտարերկրյա քաղաքացիներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]