Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքական ոստիկանությունը թույլ չի տալիս Դեմիրթաշի գլխավորած պատվիրակությանը մտնել Ջիզրե

Թուրքական ոստիկանությունը թույլ չի տալիս Դեմիրթաշի գլխավորած 
պատվիրակությանը մտնել Ջիզրե

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 9-ին ճանապարհ էր դուրս եկել Ջիզրե հասնելու համար, շարունակում է ճանապարհը ոտքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, պատվիրակության կազմում են քրդական կուսակցության երկու նախարարները` զարգացման նախարար Մուսլում Դողանը և ԵՄ հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջան, և պատգամավորներ, այդ թվում և կուսակցությունից ընտրված միակ հայ պատգամավոր Գարո Պայլանը:

Սեպտեմբերի 9-ին ոստիկանությունը կանգնեցրել էր քրդական կուսակցության պատվիրակության մեքենաները Միդյաթում` հայտնելով, որ Ջիզրեում գործում է փողոց դուրս գալու արգելքը, և իրենց չեն կարող թույլ տալ գնալ այդտեղ: Պատվիրակության անդամները Միդյաթից, որտեղից Ջիզրե հեռավորությունը 90 կիլոմետր է, սկսել են քայլել ոտքով: Մոտ 8 ժամվա ընթացքում քրդական քաղաքական ուժի ներկայացուցիչները հասել են Իդիլ, որը գտնվում է Ջիզրեից 20 կմ հեռավորության վրա:

Սեպտեմբերի 10-ին նրանք շարունակել են իրենք քայլերթը լեռնային ճանապարհներով, քանի որ սովորական ճանապարհներում ոստիկանությունը նրանց թույլ չի տվել առաջ գնալ: Ջիզրեից 1 կիլոմետր հեռավորության վրա ոստիկանները կրկին շրջափակման մեջ են առել քրդական կուսակցության ներկայացուցիչներին և այս պահին թույլ չեն տալիս առաջ գնալ:

Ջիզրեում սեպտեմբերի 4-ին ընդունված փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է: Ջիզրեի տարբեր հատվածներում շարունակում են լսվել կրակոցների ձայներ: Դադարեցվել է հեռախոսային ցանցի և համացանցի հասանելիությունը: Նշվում է, որ գավառում չկա անգամ էլեկտրականություն: Հացի փռերի մոտ գոյանում են մեծ հերթեր: Հերթական վիրավորների թվում են երեխաներ: Հաց գնելու նպատակով փողոց դուրս եկած 5 տարեկան 3 երեխա ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Փողոց դուրս գալու արգելքի պատճառով Ջիզրե չեն գնում շտապօգնության հաշվարկները, ինչի պատճառով սեպտեմբերի 8-ի գիշերը այնտեղ մահացել է 80-ամյա բնակիչներից մեկը:

Կան չհաստատված տեղեկություններ այն մասին, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Ջիզրեում սպանվել է 8 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]